|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Adme.ru-ն ներկայացնում է մեջբերումներ, որոնք բացահայտնում են՝ ինչպես են պատկերացնում սերը երեխաները: Հարցմանը մասնակցել են 4-8 տարեկան երեխաներ:
Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է՝ յուրովի է արտասանում քո անունը (4 տ.):
Սերն այն է, երբ դու գնում ես ինչ-որ տեղ հաց ուտելու ու տալիս ես ինչ-որ մեկին քո` տապակած կարտոֆիլի կեսը՝ դրա դիմաց ոչինչ չպահանջելով (6 տ.):
Սերըն այն է, ինչը ստիպում է քեզ ժպտալ, երբ դու հոգնած ես (4 տ.):
Սերն այն է, երբ տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը, և նա սկսում է ամեն օր կրել այն (7 տ.):
Սերն այն է, երբ մայրիկը տեսնում է հայրիկին` քրտնած և թափթփված, սակայն, միևնույն է, ասում է, որ նա Ռոբերտ Ռեդֆորդից գեղեցիկ է (7 տ.):