|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ալիևի կողմից հովանավորվող հեռուստաալիքը Արցախի բնակիչներին անվանում է անջատողականներ՝ ակնարկելով Հայաստանի ադրբեջանամետ իշխանությանը և ոգևորված մեջբերումներ է անում Փաշինյանի կնոջից, ով դատապարտում է Ստեփանակերտում հայերի ցույցերը. այս մասին գրում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիների հրթիռակոծությունից վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Սուտը ստի վրա. Բաքվի համար աշխատողների խոսքը միաձուլվում է քաղաքացի Հակոբյանի հետ:
Արցախը հանձնելու գործում դավաճանի կինը մի անկյունում չի կանգնել: Ես ապշած եմ Փաշինյանին վերընտրած հայերի հսկայական թվի կուրության ու Երևանում իշխանության գլխին կանգնած մարմնավաճառներին պաշտպանողների վրա։ Կամ կուրություն, կամ անսահման ցինիզմ։ Կամ երկուսն էլ միասին:
Նրանց համար միշտ ռուսներին են մեղավոր լինելու.
Մի խոսքով, չպետք է հայելուն մեղադրել, եթե քո դեմքը ծուռ է»։