|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցե և արձանագրել, որ այնտեղ իրականացվող շինարարությունը չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։
«Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։ Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,-նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։