կարևոր
307 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 17:32
Հասարակություն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ կա 5 վիրավոր

Այսօր Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն», - գրում է կայքը։

Սպիտակի բժշկական կենտրոնն էլ հայտնում է, որ վիրավորներից մեկն անչափահաս է։

«Բոլոր տուժածներն անցնում են անհրաժեշտ համալիր հետազոտություններ և ստանում պատշաճ բուժօգնություն։ Հիվանդանոց ընդունվածներից 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2-ինը՝ բավարար», - հայտնում է ԲԿ-ն։

Նշենք, որ վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վիրավորների ինքնությունը պարզվում է։