կարևոր
1201 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 11:55
Հասարակություն

Ջավախքի սպորտասեր հասարակության ներկայացուցիչներս անարդար ենք համարում Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը և մեր աջակցությունն ենք հայտնում նրան. հայտարարություն

Ջավախքի սպորտասեր հասարակության ներկայացուցիչներս անարդար ենք համարում Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը և մեր աջակցությունն ենք հայտնում նրան. հայտարարություն

Ջավախքի սպորտասեր հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի․

«Մենք՝ Ջավախքի սպորտասեր հասարակության ներկայացուցիչներս և ՀՀ-ի ապագայով շահագրգռված անձինք, մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և բարձր ենք գնահատում նրա երկարամյա ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում։

Նրա մշտական աջակցության շնորհիվ հայ մարզիկները բազմաթիվ միջազգային մրցաշարերում պատվով են ներկայացրել  Հայաստանը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը բազմիցս բարձրացվել և ծածանվել է միջազգային մարզական հարթակներում։ Այս ձեռքբերումները հպարտության առիթ են դարձել ողջ հայ ժողովրդի համար։

Մենք համոզված ենք, որ ՀՀ պետական քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի, հայկական պետականության, պատմության, մշակույթի և ավանդական արժեքների պաշտպանության վրա։ Անընդունելի ենք համարում այնպիսի քաղաքականությունը, որը, բազմաթիվ քաղաքացիների կարծիքով, հակասում է ՀՀ ազգային և պետական շահերին, և ընկալվում է  այլ պետությունների կողմից պարտադրված պահանջ։

Մենք անարդար ենք համարում Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը և խոր մտահոգություն ենք հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Կոչ ենք անում պատկան մարմիններին ապահովել օրինականության, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք պահպանումը։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին և ապահովել նրա օրինական իրավունքների լիարժեք պաշտպանությունը։

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին միավորվել հայկական ազգային արժեքների, Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության, հայկական մշակույթի, սպորտի և ազգային միասնության պաշտպանության շուրջ։

Միայն ազգային շահերին հավատարիմ մնալով, միասնականությամբ և մեր պատմությունն ու արժեքները հարգելով՝ հնարավոր կլինի ապահովել հայ ժողովրդի արժանապատիվ ապագան:

22.07.2026»։