|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրավիճակն աշխարհում այս տարի անկայուն կլինի, կանխատեսել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին տված հարցազրույցում։
«Այսօր արդեն պարզ է, որ 2025 թվականը հանգիստ տարի չի լինի, շատ բան կախված է նրանից, թե արդյոք տարածաշրջանային և գլոբալ խաղացողները բավարար ողջամտություն և զսպվածություն կցուցաբերեն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այժմ միաբևեռ աշխարհակարգից անցում է կատարվում «նոր, արդար աշխարհակարգի»։
«Եվ այս գործընթացը, իհարկե, ունի իր ռիսկերը և շատ դժվար է», - հավելել է Նարիշկինը:
Դեկտեմբերին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ին և Եվրոպային սպասվում է ներքին բախումների բարդ, դրամատիկ շրջան։
«Ինչ վերաբերում է ապագա բազմաբևեռ աշխարհին, ապա այն պետք է ներառի և՛ Միացյալ Նահանգները, և՛ եվրոպական երկրները, բայց պայմանով, որ նրանք հավասար իրավունքներ ունենան մյուսների հետ», - հավելել է Նարիշկինը։