|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից, նախագահի հրամանագրով Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ Գագիկ Պողոսյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Վերջինս ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ Նա ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: