Միասին կարող ենք
կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 23:34
Հասարակություն

Բազմամարդ այս երթը փաստում է, որ բնավ անտարբերություն չկա․ դա այս իշխանությունների տարածած թեզն է, թե մարդը հոգնել է կամ անտարբեր է. Մադաթյան

«Բազմամարդ այս երթը փաստում է, որ բնավ անտարբերություն չկա․ դա այս իշխանությունների տարածած թեզն է, թե մարդը հոգնել է կամ անտարբեր է»,- Ջահերով երթից առաջ ասաց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը։

Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է  ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար է՝  հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։