|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով երեկվա հրապարակը կոտրել է կարևոր հոգեբանական կարծրատիպ երկրորդ անգամ հրապարակը լցնելու, իբր, անհնարինության մասին։ Այս մասին գրել է Վարդան Ոսկանյանը.
«Փաստն այն է, որ դա հաջողվել է, ընդ որում՝ դրան նախորդած տեսանելի նահանջից հետո, որի մասին գրել եմ։
Երկրորդ հաջողությունն այն է, որ նույն հանրահավաքում ամբողջովին կոտրվել է նաև արհեստականորեն ուռճացվող՝ հրապարակի առաջնորդության ծրագիր չունենալու մասին դրույթը։
Ներկայացված ծրագրային դրույթները կարելի է համարել կարևոր, անթերի, ընդունելի, վիճելի, առարկելի, խոցելի, անընդունելի և այլն, սակայն «ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից»։