|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 24-ի օրվա հիշատակումը վերջին երեք տարին սառեցրել էին, և շնորհակալություն եմ հայտնում ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցչներին, ովքեր Ջահերով երթը կազմակերպում են՝ ըստ Yerkir.am-ի ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը Ազատության հրապարակում կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների թեմայով քննարկման ժամանակ, որն այդտեղ էր անցկացվում, քանի որ Ազգային ժողովը հրաժարվել էր տրամադրել նիստերի դահլիճը՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները։
«Հարևանների հետ պետք է համերաշխ ապրել, ուղղակի հայ-թուրքական հարաբերություններն ունեն ազգային-հոգեբանական ենթատեքստ, և դրա մեջ հաճախ տեսնում ենք իրավիճակներ, երբ, օրինակ, նկարում են և համացանցում տարածում, որ թուրքերը քաղաքի կենտրոնում են։ Այսինքն, ազգը դեռևս չի ընդունում թուրքերի հետ բարեկամանալու գաղափարը»,-ասաց Միհրդատ Մադաթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․