Միասին կարող ենք
կարևոր
583 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-23 23:22
Հասարակություն

Համախմբվել ենք վերահաստատելու, որ 111 տարի անց վառված պայքարի ջահը թույլ չենք տալու մարի․ ՀՅԴ անդամ Սևակ Նազարյան

«Համախմբվել ենք վերահաստատելու, որ 111 տարի անց վառված պայքարի ջահը թույլ չենք տալու մարի»,- Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է  ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար է՝  հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։