Միասին կարող ենք
կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 20:02
Հասարակություն

ՈւՂԻՂ. «Պայքարը շարունակվում է»․ մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է  ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար է՝  հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։