|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական դարձած` ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Երթի մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ:
Նշենք, որ երթի մասնակիցները նաեւ նամակ են հանձնելու նախագահին՝ պահանջելով «ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից»:
Երթին առաջարկում ենք հետևել «Սիվիլնեթ»-ի ուղիղ եթերում: