Միասին կարող ենք
կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 19:05
Հասարակություն

«Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա՞, նայեք՝ Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Քոչարյան». Արծվիկ Մինասյան

«Հայաստան» դաշինքի փաստաթղթերը հանձնելուց հետո ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում Արծվիկ Մինասյանը մի շարք կարևոր դիտարկումեր է արել։ 

Հարցին՝ Փաշինյանի օգտագործած նախկին բառի իմաստը հնարավոր կլինի՞ փոխել այս ընտրություններով, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա՞․ իրենց խմբակցությունում, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Անդրանիկ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանի գնահատականները, ածականներ կպցնելը շարունակաբար այս վարքագիծը տանելը մի նպատակ ունի՝ ամեն գնով վերարտադրվել։ Այս մարդն անընդհատ ու ամեն վայրկյան փորձում է պիտակավորել․ արդար մրցակցության կողմնակից չի եղել, խառնակչությունն է իր էությունը։ Այս ընտրություններում էլ է խառնակչությամբ զբաղված։ Երբ գնում է քաղաքացիների հետ հանդիպումների, էլի մի բան պետք է բզբզա»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

ԿԸՀ ընտրություններին մասնակցության հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում