Միասին կարող ենք
կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 21:25
Սպորտ

Աննա Ամրոյանը հրում վարժությունում ԵԱ-ի նոր ռեկորդ է սահմանել

Աննա Ամրոյանը հրում վարժությունում ԵԱ-ի նոր ռեկորդ է սահմանել

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանն ավարտել են ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է:

Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող է հանդես եկել` ոչ մի հաջող մոտեցում չունենալով: Հրումում նա բարձրացրել է 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր` սահմանելով ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ: Ամրոյանը երկամարտի արդյունք չունեցավ: