Միասին կարող ենք
կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 23:27
Հասարակություն

«Պայքարը չպետք է մոռանալ»․ Գաբրիել Ջեմբերջյան

«Պայքարը չպետք է մոռանալ»,- Ջահերով երթի մեկնարկին ասաց բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։

Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է  ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար է՝  հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։