|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:Չեխ պատգամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ նրանք ծաղիկներ են խոնարհել ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
«Պատվավոր հյուրերի» հուշամատյանում Մարեկ Բենդան գրել է.
«Մարդկության չարությունը՝ մարդկության դիմաց: Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին»: