Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 23:25
Աշխարհ

Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան

Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան

Իրաքի ազգային ավիափոխադրող Iraqi Airways-ը հայտարարել է ապրիլի 28-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ չվերթները վերսկսելու մասին։

«Iraqi Airways-ը հայտարարում է Բաղդադի և Բեյրութի միջև ամենօրյա ուղիղ չվերթների վերսկսման մասին՝ սկսած հաջորդ երեքշաբթիից՝ ապրիլի 28-ից», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Iraqi Airways-ի ռազմավարական ծրագրի շրջանակում, որը միտված է ընդլայնելու իր ուղղությունների ցանցը և բարելավելու տարածաշրջանային մայրաքաղաքների հետ օդային կապը։