|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Պոբեդա» ավիաընկերությունը 2022 թվականի դեկտեմբերի 23-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան։ Չվերթները կիրականացվեն Մոսկվա-Գյումրի երթուղով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ
««Պոբեդա» լոուքոսթերը pobeda.aero պաշտոնական կայքում բացել է Մոսկվա-Գյումրի չվերթի տոմսերի վաճառքը։ Թռիչքներն այս երթուղով կսկսվեն դեկտեմբերի 23-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն շաբաթական չորս անգամ, գրում է ՏԱՍՍ-ը։
Այս տարվա գարնանից «Պոբեդան» ամբողջությամբ դադարեցրել է թռիչքները դեպի արտերկիր՝ միջազգային պատժամիջոցների և օդային տրանսպորտի դաշնային գործակալության համապատասխան առաջարկությունների պատճառով: Այժմ արտասահմանյան ուղղություններից ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում միայն Մինսկ։