|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին և արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։