|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17.00-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կկատարվի միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի նախկին քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի հայեր: