|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի տարբեր քաղաքների հայկական համայնքների կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում ծրագրվել և իրականացվելու են հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին հայտնում է AnalitikaUA-ն:
Ապրիլի 23-ին Լուցկ քաղաքում արդեն տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն, որին մասնակցել է տեղի ղեկավարությունը, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները: Խաչքարի բացման արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ապրիլի 23-ի և 24-ի միջոցառումների շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշմոբներ, ծառատունկեր, 1915թ. դեպքերին նվիրված վավերագրական և թեմատիկ ֆիլմերի դիտումներ և մի շարք այլ միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում աղոթք կհնչեցվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար: