|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրվին քաղաքը 2020 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել, փոխանցում է Միացյալ Նահանգների Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը:
Ըստ հայտարարության՝ քաղաքապետ Քրիստինա Շին միշտ պատրաստ էր հանդիպել Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի վարչակազմի եւ ներկայացուցիչների հետ՝ այս հարցը քննարկելու համար:
Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Գարբեդյանը շնորհակալություն է հայտնել Իրվին քաղաքին եւ քաղաքապետին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ուղղված աշխատանքի համար: