|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից:
Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս:
Երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից:
Մայրաքաղաքում նախաձեռնված ոլորտային բարեփոխումները միտված են անվտանգ, հասանելի ու հարմարավետ տրանսպորտային համակարգ ունենալուն: