|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեհաստանում կամ Մերձբալթյան երկրներում F-16 կործանիչների օգտագործման համար ուկրաինացի օդաչուներին ուսուցանելու համար ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված վարժական կենտրոնները կարող են օրինական թիրախներ դառնալ Ռուսաստանի զինված ուժերի համար, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլքերսոնը YouTube-ի dialogue Works ալիքին տված հարցազրույցում, գրում է РИА Новости-ին։
«Պատերազմի կանոնների և սովորույթների համաձայն ՝ Ռուսաստանը լիովին իրավունք ունի հարձակվել Եվրոպայում այդ ուսումնական օբյեկտների վրա։ Նման քայլը փաստացի պատերազմ չի տարածում ՆԱՏՕ-ի երկրների վրա, այլ ոչնչացնում է այն օբյեկտները, որոնք օգնում և նպաստում են Ուկրաինայի կողմից նրանց դեմ պատերազմ մղելուն», - ասել է Ուիլքերսոնը։
Նախկին գնդապետը ստեղծված իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ նախագահի վարչակազմին և Ջո Բայդենին, Ջեյք Սալիվանին և Էնթոնի Բլինքենին անվանել հիմարներ, որոնք Ամերիկային և Եվրոպային ներքաշում են վտանգավոր հակամարտության մեջ: