|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի արտահայտած տեսակետները, թե ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է և մշտապես ջանքեր են գործադրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն Ղարաբաղ ուղարկելու համար, վրդովվեցրել են Բաքվին։
Ի դեմս «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության՝ Բաքուն հայտարարություն է տարածել, թե ՀՀ փոխարտգործնախարարի հայտարարությունները վկայում են, որ, իբր, Հայաստանը շարունակում է «սպառնալ Ադրբեջանի ինքնիշխանությանը և չունի հետևողական դիրքորոշում»։
«Հայաստանը չպետք է միջամտի այլ ինքնիշխան երկրների ներքին գործերին, նա պետք է զբաղվի իր հարցերով, և այս առումով պետք է համաձայնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին՝ Հայաստանում ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության անմխիթար վիճակը հետաքննելու համար։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը թող գնա Ադրբեջան», այլ ոչ թե Հայաստան» մոտեցումը ամբարտավան և ռասիստական դիրքորոշման դրսևորում է»,- նշել են Բաքվից՝ հերթական անգամ անհույս փորձելով սրբագրել սեփական ցեղասպան քաղաքականությունը ու մեղադրանքի սլաքներն ուղղելով Հայաստանին։