|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Երգիչ և բլոգեր Էդուարդ Շառլոտը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Սամարայի շրջանային դատարանում կալանքի դեմ բողոքը քննարկելու նիստի ժամանակ։ Նա նաև ներողություն է խնդրել պատրիարք Կիրիլից՝ ТАСС-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լապուզինը։
«Դատական նիստի ժամանակ նրա ճառում լսվեց ներողություն, նա ելույթ ունեցավ, և հնչեցին պարոն Պուտինի, Համայն Ռուսիո պատրիարքի անունները։ Նա իր որոշ գործողությունների համար անհրաժեշտ համարեց ներողություն խնդրել»,- ասել է փաստաբանը։
Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում Շառլոտը պատռում է ՌԴ ղեկավարի հետ պատկերը։
Արդյունքում բլոգերը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հավատացյալների կրոնական զգացմուքնները վիրավորելու, նացիզմ վերակենդանացնելու և այլնի համար։