|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջերս ազատ արձակված ադրբեջանցի վիդեո-բլոգեր Ադնան Հայիզադեն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը տրված հարցազրույցում ասել է, որ նա մտադիր է շարունակել «բլոգինգը», քանի որ «յուրաքանչյուր կարծիք կարևոր է», տեղեկացնում է «Հուրիյետ» պարբերականը:
Հայիզադեն ազտավել էր նոյեմբերի 18-ին, և վստահ է որ միջազգային ճնշումը մեզ ազդեցություն է ունեցել իր՝ ազատ արձակման վրա:
«OL!» երիտասարդական խմբի անդամ Հեյիզադեն և նրա ընկեր բլոգեր Էմին Միլին 2009 թ.-ի հուլիսի 8-ին ձերբակալվել էին Բաքվում: Բաքվի ռեստորաններից մեկում երկու հոգի նրանց վրա հարձակվել և դաժան ծեծի էր ենթարկել, իսկ երբ նրանք գնացել են ոստիկանություն՝ դեպքն արձանագրելու, ոստիկանները տուժածներին են ձերբակալել՝ մեղադրելով նրանց խուլիգանության մեջ:
Նրանց՝ ենթադրյալ խուլիգանության համար, համապատասխանաբար, 24 և 30 ամսվա ազատազրկման էին դատապարտել՝ իշխանություններին քննադատելու և մի տեսաձայնագրություն տարածելու համար, որտեղ քաղաքական գործիչներին ծաղրել էին որպես ավանականեր: