Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ռուս լոգեր Նատալյա Անոխինան իր ֆեյսբուքյան էջում պատմել է Արցախ կատարած այցի մասին:
Նա պատմում է, որ ամենաշատն իրենց զարմացրել է այն, թե որքան է Արցախը փոխվել երեք տարվա ընթացքում. առաջին անգամ նա եղել է այնտեղ այդ ժամանակ:
«Իհարկե, ինտենսիվ շինարարությանը նպաստում է հայկական սփյուռքը»,- նշում է բլոգերը` հավելելով, որ Արցախում վիճակը ավելի բարեկարգ է, քան անգամ Հայաստանում:
Բլոգերը գոհ է մնացել նաև ճանապարհներից, որոնք նոր են կառուցվել և հնարավորություն են տալիս 4,5 ժամում հասնելու Երևան:
«Կարող եմ ասել, որ նոր ուղղություններ նախընտրողների համար մեծ տարածաշրջան է բացվել: Գեղեցիկ է, մատչելի, համով, հյուրընկեալ, լի գեղատեսիլ վայրերով: Բոլորը խոսում են ռուսերեն»,- գրել է Անոխինան: