|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջը ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, նաև պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարները: Սակայն բլոգեր Էդգար Բարսեղյանը բողոքարկելու է վճիռը: Այս մասին բլոգերը գրել է demotivator.am կայքում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձաձ փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։ Այդ պահանջների հետ մեկտեղ ներկայացնում է նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջ:
Այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: