|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը տեսաուղերձ է հրապարակել, որում ահազանգ է հնչեցնում այն մասին, որ իր կյանքը վտանգված է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ:
«Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ երկիրս (Բելառուսը) ու դեռևս չեմ կարող ասել՝ ուր եմ գնում: Ես դա անում եմ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ համախոհ են համարում՝ խնդրում եմ որևէ քայլեր ձեռնարկեք իմ իրավիճակի առնչությամբ: Սովորական մարդկանց խնդրում եմ գոնե տարածել այս տեսանյութը: Իմ կյանքը վտանգի մեջ է, հիմա իմ ամեն մի քայլին հետևում են: Եթե երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-ասել է բլոգերը:Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում իր ծնողների տուն: