|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը վարման կարգով խոսեց հայ-վրացական հարաբերությունների մասին:
«Վերջին օրերին իրարամերժ տեղեկություններ են տարածվել մամուլում` կապված հայ-վրացական հարաբերություններում վերջին զարգացումների հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի միջև հանդիպում է եղել, որը հարուցել է Վրաստանի դժգոհությունը: Մասնավորապես երեկ Վրաստանի վարչապետը զանգահարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պարզաբանումներ պահանջել, իսկ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ` բացատրություններ տալու:
Պատգամավորը, դիմելով Գալուստ Սահակյանին, ասաց. «Կուզենայի Ձեզանից մանրամասներ իմանալ, որպեսզի տեղեկացված լինենք: Ավելին` պարո'ն Սահակյան, պատրաստակամ ենք, եթե անհրաժեշտություն կա, կազմակերպել հայ-վրացական պատգամավորական խմբի հանդիպումներ: Այն, ինչի մասին գրվում է, ինչքանո՞վ է լուրջ, իրական, որպեսզի տեղեկացված լինենք, մանրամասները բոլորին են հետաքրքրում»:
Գալուստ Սահակյանը կարճ արձագանքեց. «Որևէ բան չի պատահել»: