|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀԿ ԳՄ այսօրվա` մոտ մեկուկես ժամ տեւած նիստում որեւէ պաշտոնանկության հարց, նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալը չի քննարկվել: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոլդովա: Գալուստ Սահակյանը հայտնեց, որ որեւէ փոփոխության մասին ակնարկներ չեն եղել, եւ իրենք համոզված են, որ որեւէ փոփոխություն չի լինելու:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն իր ԳՄ որեւէ նիստում որեւէ կերպ չի անդրադառնում վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալին, Սահակյանը հայտարարեց. «Մեր նիստում անհեթեթ խնդիրներ երբեք չեն քննարկվում»:
Նա հայտարարեց, որ որեւէ հիմքեր չունեն վարչապետին կասկածելու:
Գալուստ Սահակյանը «հորինված» որակեց նաեւ վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող` ՀՅԴ-վարչապետ հակադրության մասին լուրերը` շեշտելով, որ «լրագրողական աշխարհը փորձում է կուսակցության ծավալների մեջ մխրճվել, ինչը արժեքավորված գործողություն չի համարում եւ որեւէ հակադրություն լինել չի կարող»: