|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն հայտնել ենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 տարվա ազատազրկման դատապարտեց դերասան Վարդան Պետրոսյանին:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը տուժողների իրավահաջորդների հետ քննարկելուց հետո դատավճիռը, ինչպես նաև քաղաքացիական հայցը կբողոքարկի ՀՀ վերաքննիչ դատարանում:
Այս կապակցությամբ Yerkir.am-ի հարցին Վարդան Պետորսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ այս կերպ տուժող կողմը դատական գործընթացը ձգձգելու միտում ունի:
Նշենք որ վճռի հրապարակման ժամանակ տուժողներից ոչ ոք ներկա չէր: