|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրությանը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Հայաստանի ու Արցախի համար հնարավորություններ բացելու նպատակով։ Այս մասին «Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ արցախահայությունը պաշարման մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի վարած հանցավոր քաղաքակնության արդյունքում։ Թևանյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, իշխանափոխություն իրականացնել Երևանում և ապա Հայաստանում։
«Մենք հանձնառու ենք ձեր քվեն ստանալուն պես սանիտարական հատման ենթարկել ստի ու կեղծիքի վրա հիմնված Փաշինյանի իշխանությանը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։