|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբեյալ որոշում կայացնելու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Որոշումը կհրապարակվի ժամը 19։00-ին»,- հայտնեց փաստաբանը։
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։