|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը Կովկասում հետագա ապակայունացման վտանգ է ստեղծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», - գրել է Փալոնը Twitter-ի իր էջում:
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2 օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: