05 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 450.73 |
GBP | ⚊ | 520.29 |
GEL | ⚊ | 160.2 |
RUB | ⚊ | 4.31 |
USD | ⚊ | 429.14 |
Սերբիայի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով լրագրողների հետ՝ նա շնորհակալություն է հայտնել իր թեկնածության առաջադրման և ընտրության համար։ Վուչևիչը երախտիքի հատուկ խոսք է հղել գործող նախագահ, կուսակցության նախկին 11 տարիների ղեկավար Ալեքսանդր Վուչիչին «կուսակցության հիասքանչ կառավարման, 11 տարի նախ և առաջ հանուն Սերբիայի պայքարելու համար»։
Սերբիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր մայիսի 27-ին՝ առաջադրելով Վուչևիչի թեկնածությունը։