|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Ազգային ժողովում հանդիպեցի Վրաստանի Խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Ուղղեցի հարցեր՝ մասնավորապես, գյուղմթերքով բեռնված հայկական մեքենաների, հեղուկ գազ ներմուծող բեռնատարների և դեպի ՌԴ ավտոմեքենաներ արտահանելու ընթացքում առաջացած խնդիրների շուրջ։
Խոսեցի նաև Լարսի անցակետի թողունակության ավելացման խիստ անհրաժեշտության և դեպի Վրաստան հայկական բեռնատարների անխոչընդոտ մուտքի համար հավելյալ պայմանների ստեղծման կարևորության մասին։
Կախա Կախիշվիլիին խոստացավ, որ օպերատիվ կերպով կուսումնասիրի և կարձագանքի թվարկածս խնդիրներին։
Վերջինիս հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն՝ նշված ոլորտում որևէ խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատելու շուրջ։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ