կարևոր
3223 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 20:58
Արցախ

Արցախի պատվիրակությունը հանդիպել է Իսպանիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ջոն Ինյարիտուի գլխավորած պատվիրակությանը

Արցախի պատվիրակությունը հանդիպել է Իսպանիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ջոն Ինյարիտուի գլխավորած պատվիրակությանը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հանդիպում են ունեցել պատերազմի օրերին Արցախ այցելած Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ջոն Ինյարիտուի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում էին ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը և Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիան»-ի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը։

Կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների վերաբերյալ։

Քննարկվել են նաև Արցախի և Իսպանիայի միջև բարեկամական շրջանակների ձևավորման ու փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները։

ԱՀ ԱԺ պատվիրակությունը հաստատել է, որ կարգավորման երկարատև հնարավորությունը կարող է լինել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքի միջազգային ճանաչման դեպքում։

Հանդիպման ավարտին Սերգեյ Ղազարյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի անունից Ջոն Ինյարիտուին ու Լևոն Գրիգորյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» և «Երախտագիտություն» մեդալներով։