|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
«Հերթը հասավ «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին», - գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը և մանրամասնում․
«Երեկ Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել վերջինիս անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ նույն վարքագիծը դրսևորվեց ՀՅԴ անդամ, այն ժամանակ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի նկատմամբ։
Ստացվում է, որ այն համայնքապետերը, որոնք իշխող ուժի ներկայացուցիչ չեն, հայտնվում են ՔՊ-ի թիրախում։
Մինչդեռ, քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և նմանատիպ քաղաքական ուղղորդում ունեցող ապօրինի գործընթացները որևէ իրավական հիմք չունեն։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու փորձ։
Ինչքան Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, սոցիալ-տնտեսական դրությունը վատթարանում է, այնքան իշխող կուսակցությունը ուժգնացնում է քաղաքական ճնշումները։
Սա հակաժողովրդական և զազրելի գործելաոճ է։ ժամանակակից բռնապետական ռեժիմները հենց այսպիսին են լինում»։