կարևոր
2365 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 14:22
Քաղաքական

Պարարտանյութ ներկրողները խնդրի առջև են կանգնած․ Գառնիկ Դանիելյան

Պարարտանյութ ներկրողները խնդրի առաջ են կանգնած, որովհետև 1 ամիս առաջ որոշում է կայացվել, որի արդյունքում ներկրողներին տեղյակ չի պահվել և գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են և գյուղացին փաստացի մնացել է առանց պարարտանյութի, քանի որ ժամանակին չեն զգուշացրել։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Խնդիրը տեխնիկական է և շատ արագ լուծումներ է պահանջում։ Այս պահին հրատապ չլուծելու դեպքում գյուղացին կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Բազմաթիվ հարցումներին անասնագլխաքանակի անկման հետ կապված, տրվում է հետևյալ պատասխանը համապատասխան՝ «փորձանմուշներ չլինելու պատճառով չեն կարող եզրակացնել, թե հիվանդությունը ինչից է եղել և կենդանիների անկումը ինչ պատճառով է գրանցվել»: Կա լաբորատորիա, կան աշխատողներ, որոնք պետբյուջեից վարձատրվում են, բայց չկան պատասխաններ։ Դեպքերը բազմաթիվ են և հարցս հետևյալն է, եթե այդ փորձաքննությունները չեն արվելու և գյուղացուն հոդաբաշխ պատասխան չի տրվելու, թե իր կենդանին ինչի արդյունքում է անկում գրանցել, ինչի համար են պահվում այդ լաբորատորիաները։ Պետք է գյուղացին հստակ պատասխան ստանա, որովհետև դա շատ կարևոր հարց է։ Եթե համապատասխան լուծումներ չգտնեք, շարունակելու ենք այդ ոլորտում անկում գրանցել և որևէ լավ բանի չենք հանգելու»,- ասաց նա: