|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ այս տարի խոշոր ներկրողները Ամանորի համար կանխատեսում են բնակչության կողմից ավելիի համեստ ծախսեր և ըստ այդմ են ծրագրել իրենց սեզոնային ներկրումները:
Ըստ մեր աղբյուրների, ներկրողները այս տարի սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու, ինչը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և նաև բնակչության թվի նվազմամբ: Ուշագրավ է, որ ներկրողները նման կանխատեսումներ ունեին դեռ մինչև դրամի կտրուկ արժեզրկումը: Եթե ներկրողները սխալվել են և մարդիկ որոշեն սովորական ճոխությամբ նշել Ամանորը, ապա նախատոնական օրերին որոշակի ապրանքների դեֆիցիտ կնկատվի Հայաստանում: Նախորդող տարվա համեմատ ամանորյա ներկրումների ծավալների նվազում նկատվել է նաև ճգնաժամային 2009 թվականին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։