կարևոր
8134 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-05 23:49
Քաղաքական

Պաշտոնյաները գողանալու են, քանի դեռ ՀՀ կառավարման ղեկը գտնվում է հայրենավաճառ, չտես խմբակի ձեռքում. Մհեր Մելքոնյան

Պաշտոնյաները գողանալու են, քանի դեռ ՀՀ կառավարման ղեկը գտնվում է հայրենավաճառ, չտես խմբակի ձեռքում. Մհեր Մելքոնյան

Պետության կառավարումը թոք շոուի վերածած գլխավոր սուտասանը 2018 թվականին իշխանությունը զավթելուց հետո, սիրում է պարբերաբար գլուխ գովել, հայտարարելով թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա։

Վերջին հինգ տարիների կոռուպցիայի մեջ հայտնված պետական ​​պաշտոնյաների մեծ մասը, որպես կանոն, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամներ են։

Նրանք միացան այս կազմակերպությանը «խորամանկ» գաղափարախոսությամբ, որպեսզի իրականացնեն հարստանալու և իշխանություն ունենալու եսասիրական երազանքները:

Ստանալով այն, ամենաագահները չկարողացան կանգ առնել և, օգտվելով հնարավորություններից և վերահսկողության բացակայությունից, սկսեցին գողանալ և ակտիվորեն ներգրավել այս գործունեության մեջ ինչպես հարազատներին, այնպես էլ ենթականերին:

Այդպիսին է պետական կառավարման վերին օղակներում կոռուպցիայի գործունեության և վերարտադրության մեխանիզմը։

2018 թվականից ի վեր այդպես էլ չկայացավ պետական պաշտոնյաների ընտրության համակարգը։ Այսօր այն իրականացվում է հիմնականում երկու չափանիշներով` անձնական նվիրվածություն վարչապետի աթոռը զավթած անձնավորությանը և որոշակի ծառայությունների մատուցումը գործող ապազգային խմբակին (առաջինը ավելի կարևոր է):

Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը չեն երաշխավորում թեկնածուի նվիրվածությունը երկրին, նրա ժողովրդին։ Այսինքն՝ կադրային քաղաքականության մեջ բացակայում է գաղափարական բաղադրիչը։ Ուստի այսօր իշխանության չեն գալիս մարդիկ, ովքեր պատրաստ են ամբողջապես նվիրվել և ծառայել ՀՀ-ին։

Մեծամասնության ցանկությունները շատ պարզ են:

Առաջատար կադրերի գաղափարական դաստիարակությամբ զբաղվող չկա. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար դա ուժերից վեր է, քանի որ չունի ամենասկզբունքային որևէ գաղափարախոսություն։ Նա նույնիսկ խելամիտ կարգախոս չառաջարկեց «մարդկային դեմքով» կապիտալիզմ կառուցելու ճանապարհին, ըստ երևույթին, հասկանալով, որ սովորական մարդիկ արագ կհավատան նրա «կեղծ ժպիտին», հատկապես հայաստանյան հասարակության սոցիալական հակադրությունների ֆոնին:

Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա նրանց կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարի մասին խոսել չի կարելի։ Իսկ մինչ այդ երկրում ստեղծված մթնոլորտը շատ հեռու է այն իրավիճակից, որ կոռումպացված չինովնիկների «ոտքերի տակ հող վառվի»։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող էին այսօրվա շատ պաշտոնյաներ այդքան ահռելի գումարներ կուտակել։

Նման բան հնարավոր է միայն «լիակատար բարենպաստության պայմաններում» ։

Իսկ էպիզոդիկ բացահայտումները... սա, իմ կարծիքով, հանրությանը «կերակրելու» համար է:

Դրա համար մարզպետները, նախարարները տարբեր տրամաչափի չինովնիկները գողանում են և, իմ կարծիքով, շարունակելու են գողանալ, քանի դեռ Հայաստանի կառավարման ղեկը գտնվում է հայրենավաճառ, չտես խմբակի ձեռքում։

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ