|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Անկախ քաղաքական համակարգի և քաղաքական ինստիտուտների զարգացվածության մակարդակից, բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մոտ տվյալ ժամանակի քաղաքական ղեկավարներն առաջնորդվում են հասարակությանը մանիպուլացնելու, հասարակական տրամադրություններն ուղղորդելու և վերջինիս ուշադրությունը ռեժիմի համար ցանկալի քաղաքական հունով ուղղորդելու բազային մեթոդաբանությամբ:
Չմոռանալով, թե ինչպիսի խարդավանքների տեխնոլոգիաներ է առաջարկում Նիկոլո Մաքիավելին՝ այդուհանդերձ պետք է ֆիքսել, որ մեր երկրին պատուհասած է Նիկոլ Փաշինյանը, ով կարողանում է բնազդաբար ռեալիզացնել վերը նշված մեթոդաբանության մեջ ամենատարածված և ամենատրիվյալ հնարքներից մեկը՝ իր բիոզանգվածի ուշադրությունը շեղել ամենաայբբենական կենցաղային քաշքշոցներով և վիճաբանություններով:
Այստեղ նրան օգնության են գալիս իր կիսագրագետ խմբակի մի շարք ներկայացուցիչներ, որոնք հաջողությամբ ողողում են մամուլը բազմաթիվ վեստերն ժանրի էժանորակ դրվագներով: Դրանց շարքից վերջին ամենացայտուն դրսևորումը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպն էր, որն ինչպես և մյուս բոլոր դեպքերում հնարավորություն ընձեռեց քաղաքական ուզորպատորին այս անգամ ևս հասարակության ուշադրությունը շեղել սահմանին թշնամու սողացող առաջխաղացումից: Սակայն, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ այս տանգոն միայնակ չի պարում: Ինչպես ասում էր լեգենդար Ժվանեցկին՝ «Ժողովրդի դեմ կա մեծ դավադրություն, որին մասնակցում է ողջ ազգը»:
Վաղարշակ Մինասյան