|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենն ասել է, որ Բաքուն և Թել Ավիվը պետք է հուսալի և վճռական ռազմական ուժեր ձևավորեն՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենք ստեղծումը:
«Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքների նմանատիպ ընկալումը: Իրանական ռեժիմը սպառնում է մեր տարածաշրջաններին, ֆինանսներին, զբոսաշրջությունը և ապակայունացնում է ողջ Մերձավոր Արևելքը: Մենք պետք է գործենք միասին, որպեսզի թույլ չտանք Իրանի միջուկային կարողությունների զարգացումը: Դրա ճանապարհը քաղաքական, տնտեսական գործիքներ օգտագործելն է, ինչպես նաև ձևավորել հուսալի և վճռական ռազմական ուժ»,- ասել է հրեա նախարարը։