կարևոր
3481 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 22:31
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը, գնդակն այժմ իշխանության դաշտում է. Բաբայան

«Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը, գնդակն այժմ իշխանության դաշտում է. Բաբայան

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ խմբակցությունն արդեն կազմել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության:

Գնդակն այժմ իշխանության դաշտում է: ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունն է այժմ որոշելու, թե ինչես վարվել. թույլ տալ, որ իրենց նշանակած (ընտրած) դատավորը ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնավարի որպես «կասկածյալ» դատավո՞ր, թե՞ դիմեն Սահմանադրական դատարանին, որպես իրավասու բացառիկ մարմին, այս հարցը լուծելու համար: ՍԴ չդիմելու դեպքում այս հակասահմանադրական վիճակի պատաախանատվությունն ամբողջությամբ կմնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության վրա:

Արսեն Բաբայան

Փաստաբան