կարևոր
3667 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-27 10:59
Քաղաքական

Իրականում իշխանության համար այնքան մեծ է ստացած արդյունքը, շահը Մարտի 1-ի զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին արձանը․ Սևակ Հակոբյան

Իրականում իշխանության համար այնքան մեծ է  ստացած արդյունքը, շահը Մարտի 1-ի զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին արձանը․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ կարդացի, որ Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում Անդրանիկի և այլ հերոս ֆիդայինների անկյունը քանդել-հանել են, տեղը դնում են Մարտի 1-ի անկարգությունների արդյունքում 10 զոհվածներին նվիված հուշարձան:
Տեսա սոցցանցային ապշանք, զարմանք հերթական ապազգային արարքի համար. ժողովուրդ ջան, ի՞նչ կա զարմանալու, այս իշխանությունը և իր հովանավորները Մարտի 1-ը կազմակերպելով ու շահարկելով, մարդկանց հույզերի վրա խաղալով է, որ էսօր իշխանություն է Հայաստանում: Իրականում իրենց համար այնքան մեծ է ստացած արդյունքը, շահը այդ զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին, Լենինի արձանի տեղը: Չնայած դա էլ երևի պահում են 44-օրյա պատերազմի զոհերի կոթողի համար, դա նույնպես այն գինն էր, ինչի համար 15 տարի առաջվանից գծվել է այս ծրագիրը:

Հ.Գ. չեմ համեմատում Քլոյանի որդուն ու պատերազմի դաշտում զոհվածներին, բայց միևնույն է, բոլորը միամիտ կյանքները հանձնել են նույն նպատակի համար: Մի դեպքում՝ որ իշխանազավթում լինի, մյուս դեպքում՝ որ չասեն դավաճան: