կարևոր
5494 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 18:20
Իրավական

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը փաստաբանություն է արել դատավոր ընտրված ժամանակ․ Արսեն Բաբայան

Այս հարցը մեզ համար բացի լայն հնչեղություն ստանալուց, նաև մեզ համար կարևոր է որպես մասնագիտական արժանապատվության հարց, ինչպես նաև արդարադատության հարց։ Այսպիսի երևույթ, երբ Սահմանադրական դատարանի դատավորը կարող է միաժամանակ լինել փաստաբան, ես առաջին անգամ եմ տեսնում և լսում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Լրատվական կայքում նախ հրապարակվեց հայտնի փաստաթուղթը։ Ես տեսնելով սա, զարմանք ապրեցի և դրա մասին գրեցի։ 2023 թվականի հունվարի 19-ին, որտեղ պարզ դարձավ, որ Սեդա Սաֆարյանը հանդես է եկել որպես ներկայացուցիչ։ Այս փաստաթուղթը Սեդա Սաֆարյանը ստորագրել է դեկտեմբերի 28-ին իր դատավոր դառնալուց բավական երկար ժամանակ հետո։ Քրեական վարույթում ներկայացուցիչը դա հենց փաստաբանն է»,- ասաց նա։

Սա ըստ էության հաստատվեց նաև հենց Սեդա Սաֆարյանի կողմից․ «Սեդա Սաֆարյանը սա մեկնաբանել է որպես մի փոքրիկ խնդիր, որի վերաբերյալ ՍԴ-ում խնդիր է եղել։ Հետո այդ փաստը Սեդա Սաֆարյանը ևս մեկ անգամ հաստատել է դա նշելով, որ  ի սկզբանե դիմումը դատարան մուտք է եղել դետեմբերի 5-ին, որը վերադարձվել է դատարանի կողմից և իր կողմից լրացվելուց հետո կրկին ներկայացվել է դեկտեմբերի 28-ին։ Դեկտեմբեի 5-ին մուտք անելը և դատարանի կողմից վերադարձի վրա կատարել որոշակի աշխատանքներ և նորից ստորագրել և դատարան տանելը ևս փաստաբանական գործունեություն է»,- ասաց նա։