կարևոր
4714 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-25 13:43
Իրավական

Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին. Արսեն Բաբայան

Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Վերաքննիչ դատարանը Սեդա Սաֆարյանին

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքում առկա թերությունը շտկելուց և դեկտեմբերի 28-ին վերաքննիչ քրեական դատարան կրկին ներկայացնելու ժամանակ Սեդա Սերյոժայի Սաֆարյանը հանդիսացել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, իրավասու չլինելով հանդես գալ որպես ներկայացուցիչ և կատարել համապատասխան գործողություններ, մասնավորապես՝ իր նախկին վստահորդների օգտին բողոքարկել առաջին ատյանի դատական ակտը:

Վերոգրյալի հիմա վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն դիմողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը չի հանդիսանում բողոքարկման իրավունք ունեցող անձ, ուստի՝ դիմողներ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի և Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության վերոգրյալ հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածով վերաքննիչ դատարանը

որոշեց՝

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի, Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը թողնել առանց քննության:

Հ․Գ․ Այս որոշման պատճեններն ուղարկվել են վարույթի բոլոր մասնակիցներին»: